31 июл. 2012 г.

Սուրբ Շաբաթ

Եթե չգիտեիք ապա ասեմ, որ Աստծո չորրորդ պատվիրանը շաբաթ օրվա մասին է. Հիշիր հանգստության օրը նրան սուրբ պահելու համար: Վեց օր աշխատիր և քո բոլոր գործն արա. բայց յոթներորդ օրը քո Եհովա Աստծո հանգստության օր է. ոչ մի գործ չգործես (Ել. 20:8)...
Նախ ասեմ որ պետք չէ այստեղ նշված Եհովա անունը շփոթել Եհովայի վկաների հետ, քանի որ ըստ Աստվածաշնչի Աստծո անունը Եհովա է(եբր. - YHWH-ից): Հիմա կմտածեք, որ պատվիրանում նշված չէ կոնկրետ օրը, բայց Սուրբ Գրքում բազմիցս խոսվում է այդ պատվիրանի մասին և նշվում  Շաբաթ օրը: Օրինակ. Վեց օր գործ գործվի, բայց յոթներորդ օրը հանգստության Շաբաթը՝ սուրբ պիտի լինի Եհովայի համար(Ել. 31:15)...
Գիտե՞ք որ հնում կիրակի օր չի եղել, այլ եղել է մեկշաբթի: Իսկ այսօր եկեղեցին հանգստի օր է սահմանել կիրակին...  Դրանով ժողովուրդը ինքնաբերաբար հեռացել է չորրորդ պատվիրանից: Ասեմ ավելին. անգլերենով կիրակին թարգմանվում է Sunday, որը նշանակում է Արևի օր... Այսինքն այդ օրը հանգստության օր սահմանելով, մենք սուրբ ենք պահում արևի օրը, որն ասոցացվում է Արուսյակի(առավոտյան աստղ), ավելի կոնկրետ սատանայի հետ՝ մոռանալով Աստծո կողմից սրբված Շաբաթը...

Ավանդույթներ, թե՞ օրենքներ...

Եթե որևէ մեկը մի բան ավելացնի այս գրքի վրա, Աստված էլ նրան տրվելիք պատժի վրա կավելացնի այս գրքում նկարագրված պատուհասները: Եվ եթե որևէ մեկը մի բան պակասեցնի այս գրքի մարգարեության խոսքերից, Աստված էլ այս գրքում նկարագրված Կյանքի ծառից և Սուրբ Քաղաքից կպակասեցնի նրա բաժինը (Հայտն 22:18-19):
Այսօր հեթանոսական ավանդույթները եկեղեցին վերագրել է Քրիստոնեությանը, իսկ ժողովուրդը կուրորեն հետևում է դրանց՝ համարելով դրանք իրենց հավատքի դրսևորման լավագույն ձևը: Օրինակ ի՞նչ կապ ունի Վարդավառը Քրիստոնեության հետ: Հեթանոս ժամանակներում Վարդավառը նվիրված էր Աստղիկ աստվածուհուն: Այստեղ ես նորից  կառաջնորդվեմ Sola Scriptura-ով. որտե՞ղ է Վարդավառի մասի գրված Սոււրբ Գրքում: Կամ որտե՞ղ է գրված Տյառնընդառաջի մասին, իբր այդ կրակը խորհրդանշում է Քրիստոսի լույսը: Անդրադառնանք բոլորի կողմից շատ սիրված Սուրբ Զատիկին: Ինչպե՞ս ենք մենք այսօր նշում Զատիկը. կարմիր ձվեր, գինի, ձուկ...  Որտե՞ղ է գրված, որ պետք է այդպես նշել Զատիկը: Եթե ինչ որ մեկը ինձ ցույց կտա Սուրբ Գրքում այդ տեղը, ես խոստանում եմ հրապարակավ ներողություն խնդրել Ձեզնից և Աստծուց, և ջնջել այս բլոգը:  Իսկ գիտե՞ք թե ինչպես պետք է նշվի Զատիկը ըստ Աստվածաշնչի. ...Յոթն օր անխմոր հաց կեր՝ քեզ պատվիրածիս պես Աբիբ ամսվա սահմանված ժամանակին, որովհետև այն ամսումն Եգիպտոսից դուրս եկար(Ել. 23:15)...  Անգամ Քրիստոսն է Զատիկը նշել այս կերպ: Եթե նկատեցիք հնում Զատիկը նշվում էր հրեաների եգիպտոսից դուրս գալու առթիվ: Իսկ այսօր մենք լրիվ այլ իմաստ ենք դրել դրա մեջ: Ի՞նչ կապ ունեն Քրիստոսի լույսի հետ Զատիկից առաջ բերվող մոմերի լույսը: Այս ամենը եկեղեցին շատ լավ սերմանել է ժողովրդի մեջ, իբրև իրական քրիստոնյայի ապրելակերպի հիմնական տարր: Բայց եթե մեր մոլորյալ ժողովուրդը ավելի լավ ծանոթանա Աստվածաշնչի հետ, կհասկանա, որ դա միայն բխում է եկեղեցու շահերից: Ու ընդհանրապես, եկեղեցին այսօր վերածվել է տոնավաճառի: Ձեզնից ում էլ հարցնեն, թե ինչ է եկեղեցին, Դուք առանց մտածելու կասեք՝ Աստծո տունն է: Բայց. Չգիտե՞ք որ դուք Աստծո տաճար եք և Աստծո հոգին բնակված է ձեզանում (Ա Կորնթ. 3:16) ...
                        

29 июл. 2012 г.

Ինչ կապ ունի մոմավառությունը Քրիստոնեության հետ...

Իրականում մոմավառությունը Քրիստոնեության հետ ոչ մի կապ չունի, քանի որ Աստվածաշնչում այդ մասին ոչինչ չկա: Ես ինքս եմ հարցրել քահանաներին այդ մասին, ու լսել եմ տարբեր մեկնաբանություններ: Օրինակ այն, որ մոմի լույսը խորհրդանշում է Քրիստոսի լույսը, կամ բարեգործության մի դրսևորում է և այլն... Ասեմ որ բարեգործության համար գոյություն ունեն գանձանակներ, որոնք դրվում են եկեղեցիների մուտքերի մոտ: Մեկ ուրիշն ասում է, որ դա հնուց եկած ավանդույթ է(ընդհանրապես եկեղեցին ավանդույթներին ավելի մեծ տեղ է տալիս քան կրոնին. սրա մասին դեռ կխոսենք), ըստ որի մարդիկ մոմ էին վառում եկեղեցում, որպեսզի լուսավոր լինի: Սակայն այսօր մարդկանց մեծ մասը մոմի մեջ լրիվ այլ բան է տեսնում: Նրանք մոմ են վառում, մտածելով, որ իրենց աղոթքը կհասնի Աստծուն, կամ էլ իրենց նպատակները կիրականան... Եթե այդպես է, ապա ինչ իմաստ ունի վաճառել մեծ ու փոքր մոմեր, միթե մեծ մոմ վառելով աղոթքը շուտ է տեղ հասնում: Կամ ինչու չեն թողնում եկեղեցում վառել այդ եկեղեցուց չգնված մոմ: Այս ամենը ունի մեկ պատասխան. դա ժողովրդի կողմից սնահավատության դրսևորում է, իսկ եկեղեցու կողմից՝ ընդամենը բիզնես...

27 июл. 2012 г.

Քրիստոսի իրական արտաքինը


Եթե մտածում եք, որ ես պետք է ասեմ, թե ինչպիսի արտաքին ունի Հիսուս Քրիստոսը, ապա սխալվում եք: Ես չեմ կարող դա ասել, և ընդհանրապես ոչ մեկին հայտնի չէ նրա արտաքինը: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ Քրիստոսը երկար մազեր չունի, ինչպես նրան սովորաբար պատկերում են: Դա ես չեմ հնարել: Այդ փաստը ապացուցում է Աստվածաշոււնչը. Կամ հենց բնությունն ինքը չէ՞ սովորեցնում , որ եթե մարդը երկար մազեր ունենա, այն անարգանք է նրան (Ա Կորնթ. 11:14): 
Այստեղից հետևություն, որ Քրիստոսը չէր կարող խախտել Աստծո օրենքը, և, բնականաբար, երկար մազեր ունենալ չէր կարող: