25 авг. 2012 г.

Մասոններ


Ինչպես տեսաք նախորդ տեսանյութում ներկայացվեց աշխարհի տարբեր կրոնական կառույցների կապը սատանայի հետ: Դրանց թվում է նաև մասոնական օթյակը: Չնայած մասոնները իրենց չեն համարում կրոնական որևէ գաղափարի կրող, սակայն սատանիստական սիմվոլիկայի առկայութունը ու տարբեր ռիտուալները հաստատում են մասոնների սերտ կապը սատանայի հետ:   Ինձ թվում է ավելորդ է ներկայացնել նրանց ծագումը, քանի որ ավելի կարևոր է ներկայիս նրանց գործունեությունը: Այսօր մասոնները ներխուժել են հասարակա-քաղաքական բոլոր ոլորտները ու կառավարում են դրանք: Նրանք հովանավորում են շու-բիզնեսի ներկայացուցիչներին` պահանջելով նրանցից մարդկանց մատուցել իրենց գաղափարները: Նրանց ձեռքում է գտնվում նաև Հոլիվուդը: Այսպես օգտագործելով հեռուստատեսությունը նրանք ազդում են մարդկանց գիտակցության վրա և ստիպում դադարել ինքնուրույն մտածել: Այսպիսով աշխարհում ոչ-ոք չի կաչող մեծ հեղինակության հասնել, եթե նա մասոն չէ:  


 
  Միայն 33-րդ աստիճանի մասոնները   գիտեն, թե որն է իրենց իրական գաղափարն ու նպատակը: Իսկ ավելի ցածր աստիճաններին տալիս են այլ բացատրություններ, ստիպելով նրանց անգիտակցաբար խոնարհվել սատանային: Նրանց աստիճանակրգին են դասվում նաև հասարակ մարդիկ, ովքեր հետևում են նրանց գաղափարներին ու կրում նրանց սիմվոլիկան իրենց վրա:   Մասոնների աչքից չի վրիպել նաև Հայաստանը:   Վերջերս իմացա, որ Հայաստանում գործում է մասոնական օթյակ, որտեղ պաշտոնապես գրանցված է 15 մարդ: 


Մասոնների հետ սերտ կապի մեջ են նաև իլյումինատիները, տարբեր աղանդավորական շարժումները, կրոնական կազմակերպությունները և ինչքան էլ դա զարմանալի է եկեղեցին: Տրամաբանական է, որ եկեղեցին ամենաուժեղ միջոցն է, որի շնորհիվ մարդկանց կարելի է շեղել ճիշտ ուղուց: Ասեմ ավելին, մասոնների գլուխը  վերջանում է  Հռոմի պապով: Այսօր Հռոմի պապը ամենահարուստ, ամենաշատ հեղինակություն ունեցողն է աշխարհում և իրեն համարում է Աստծո փոխանորդը աշխարհի վրա: Միթե սա սրբապղծություն չէ: Այս մասին կխոսենք ավելի ուշ ու ավելի մանրամասն:  



Комментариев нет: