31 июл. 2012 г.

Ավանդույթներ, թե՞ օրենքներ...

Եթե որևէ մեկը մի բան ավելացնի այս գրքի վրա, Աստված էլ նրան տրվելիք պատժի վրա կավելացնի այս գրքում նկարագրված պատուհասները: Եվ եթե որևէ մեկը մի բան պակասեցնի այս գրքի մարգարեության խոսքերից, Աստված էլ այս գրքում նկարագրված Կյանքի ծառից և Սուրբ Քաղաքից կպակասեցնի նրա բաժինը (Հայտն 22:18-19):
Այսօր հեթանոսական ավանդույթները եկեղեցին վերագրել է Քրիստոնեությանը, իսկ ժողովուրդը կուրորեն հետևում է դրանց՝ համարելով դրանք իրենց հավատքի դրսևորման լավագույն ձևը: Օրինակ ի՞նչ կապ ունի Վարդավառը Քրիստոնեության հետ: Հեթանոս ժամանակներում Վարդավառը նվիրված էր Աստղիկ աստվածուհուն: Այստեղ ես նորից  կառաջնորդվեմ Sola Scriptura-ով. որտե՞ղ է Վարդավառի մասի գրված Սոււրբ Գրքում: Կամ որտե՞ղ է գրված Տյառնընդառաջի մասին, իբր այդ կրակը խորհրդանշում է Քրիստոսի լույսը: Անդրադառնանք բոլորի կողմից շատ սիրված Սուրբ Զատիկին: Ինչպե՞ս ենք մենք այսօր նշում Զատիկը. կարմիր ձվեր, գինի, ձուկ...  Որտե՞ղ է գրված, որ պետք է այդպես նշել Զատիկը: Եթե ինչ որ մեկը ինձ ցույց կտա Սուրբ Գրքում այդ տեղը, ես խոստանում եմ հրապարակավ ներողություն խնդրել Ձեզնից և Աստծուց, և ջնջել այս բլոգը:  Իսկ գիտե՞ք թե ինչպես պետք է նշվի Զատիկը ըստ Աստվածաշնչի. ...Յոթն օր անխմոր հաց կեր՝ քեզ պատվիրածիս պես Աբիբ ամսվա սահմանված ժամանակին, որովհետև այն ամսումն Եգիպտոսից դուրս եկար(Ել. 23:15)...  Անգամ Քրիստոսն է Զատիկը նշել այս կերպ: Եթե նկատեցիք հնում Զատիկը նշվում էր հրեաների եգիպտոսից դուրս գալու առթիվ: Իսկ այսօր մենք լրիվ այլ իմաստ ենք դրել դրա մեջ: Ի՞նչ կապ ունեն Քրիստոսի լույսի հետ Զատիկից առաջ բերվող մոմերի լույսը: Այս ամենը եկեղեցին շատ լավ սերմանել է ժողովրդի մեջ, իբրև իրական քրիստոնյայի ապրելակերպի հիմնական տարր: Բայց եթե մեր մոլորյալ ժողովուրդը ավելի լավ ծանոթանա Աստվածաշնչի հետ, կհասկանա, որ դա միայն բխում է եկեղեցու շահերից: Ու ընդհանրապես, եկեղեցին այսօր վերածվել է տոնավաճառի: Ձեզնից ում էլ հարցնեն, թե ինչ է եկեղեցին, Դուք առանց մտածելու կասեք՝ Աստծո տունն է: Բայց. Չգիտե՞ք որ դուք Աստծո տաճար եք և Աստծո հոգին բնակված է ձեզանում (Ա Կորնթ. 3:16) ...
                        

1 комментарий:

Unknown комментирует...

Hmi inch ekexeci chgnanq?